Գոհար Ղումաշյանը, որը համակարգում է «Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ուղղությունը, ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
Դավիթ Բաղդասարյանն այն տաղանդավոր երիտասարդներից է, ում մենք օգնում ենք հասնել բարձունքների:
Եվ այսպիսի երիտասարդները բազմաթիվ են: Նրանց համար պետք է միայն հնարավորություն ստեղծել: «Մեր ձևով» շարժումն օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համար:
Դավիթն արդեն մեկնել է նոր մրցույթի մասնակցելու և վստահաբար լավագույն կերպով հանդես կգա:


















































