Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվար 19,2026 12:56

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հունվարի 19-24-ը

Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել