Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Արցախի իշխանությունները չձևակերպեն իրենց դերը հիմա, մյուսները դա կանեն իրենց փոխարեն. Հակոբ Հակոբյան

Հունվար 19,2026 22:02

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.

«Արցախի վերադարձի հարցը հայկական քաղաքական և հանրային օրակարգից դուրս է մղվելու ոչ թե ինքնաբերաբար կամ ժամանակի ընթացքում մաշվելու արդյունքում, այլ՝ քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։

Եթե Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն խուսափել հստակ, երկարաժամկետ քաղաքական ռազմավարության ձևակերպումից, հրաժարվեն անցյալի քաղաքական որոշումների և պատասխանատվության լիարժեք վերարժեւորումից և լռությամբ նպաստեն «Արցախի հարցի մոռացության» գործընթացին, ապա նրանք փաստացի սպառելու են քաղաքական սուբյեկտ լինելու բոլոր հնարավորությունները։

Այդ պարագայում կկորցվի ոչ միայն Արցախի հարցի քաղաքական ներկայացվածությունը, այլև այդ ներկայացուցիչների պատմական լեգիտիմությունը։ Նման իրավիճակում, սոցիալական և մշակութային խնդիրների շուրջ գործունեությունը այլևս չի կարող դիտարկվել որպես վերադարձի կամ ինքնորոշման ռազմավարություն․ այն վերածվում է պարտության փաստացի ընդունման և ինտեգրման անուղղակի սպասարկման գործընթացի։

Իշխանությունը, անկախ նրանից ճանաչված, թե ոչ, գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ այն գործում է որպես իշխանություն։ Եթե Արցախի իշխանությունները չձևակերպեն իրենց դերը հիմա, մյուսները դա կանեն իրենց փոխարեն։

Այս պարագայում Արցախի իշխանությունների ներկայացուցիչները պատմության մեջ կարձանագրվեն ոչ որպես բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների պաշտպաններ և վերադարձի պահանջի կրողներ, այլ որպես պարտության հետևանքների լուռ կառավարման մասնակիցներ՝ նպաստելով Արցախի հարցի քաղաքական փակմանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031