Լրահոս
Օրվա լրահոսը

2200 կգ առգրաված սիգ, 1852 ապօրինի հատված ծառ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը ամփոփում է տարին

Հունվար 20,2026 12:57

«2025թ մենք քաղաքացիներից եւ տարբեր կազմակերպություններից ստացել ենք 1631 ահազանգ, ինչը եռակի անգամ ավել է նախորդ տարվա համեմատ: Միայն թեժ գծի միջոցով 1293 ահազանգ ենք ստացել: Իրավախախտումների մեծաքանակ լինելը պայմանավորված է թեժ գծի եւ քաղաքացիների ակտիվությամբ: Բավականին շատ են ահազանգերը հատկապես աղբի, մթնոլորտային օդի հետ կապված»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը:

«Կենդանական եւ բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության ոլորտում արձանագրել ենք 1264 իրավախախտման դեպք, դրանից 1066-ը բուսական աշխարհի հետ է կապված: Ապօրինի ծառահատումներով ունենք դրական դինամիկա, եթե 2024թ արձանագրել էինք 1313 ապօրինի հատված ծառ, ապա 2025-ին արձանագրել ենք 1852 ապօրինի հատված ծառ… 2025թ արձանագրել ենք 16 ապօրինի որսի դեպք, նաեւ որսամիջոցների եւ զենքերի բռնագրավում ենք իրականացրել:

2025թ 16 ապօրինի դեպքով բռնագրավել ենք 13 որսորդական զենք: Այսօր ավարտվում է սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումը: Միջոցառման տրամաբանությունը մի քիչ փոխել ենք, ավելի շատ աշխատում ենք կանխարգելման վրա՝ մինչեւ որսասեզոնը սկսվելը: Արձանագրվել է ապօրինի որսի 57 դեպք, որից 47-ով վարչական իրավախախտում է նախատեսվում, իսկ 10 դեպքով հաղորդումներ է ներկայացվել եւ քրեական վարույթներ են հարուցված: Մոտ 2200 կգ առգրաված սիգ տեսակի ձկնատեսակ ունենք, առգրավել է 25 լողամիջոց, 298 ձկնորսական ցանց»,- տեղեկացրեց Հովհաննես Մարտիրոսյանը:

Ի թիվս այնի՝ նա նշեց, որ ընդհանուր 617-ից 217 մթնոլորտային օդի աղտոտման դեպք է գրանցվել հենց Երեւան քաղաքում: Նա, ընդհանուր առմամբ, վիճակը գնահատեց բավարար, ասաց, որ համապատասխան չափիչ սարքերով թիրախային չափագրումներ են իրականացնում, եւ օդի բարձր աղտոտվածության խնդիր չկա:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031