Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք կարող մատնանշել որեւէ փաստ, որ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող որեւէ հուշարձան կամ սրբավայր օտարվել է». Տեր Եսայի քահանա Արթենյան

Հունվար 20,2026 15:56

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե տարիներ շարունակ Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգեւոր երաժշտության փառատոն անցկացնել: Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ մերժում չի եղել։ Տարիներ առաջ նման դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագա ընթացք չի եղել:

Ինչ վերաբերվում է ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Թագուհի Ղազարյանի այն դիտարկմանը, որը ԱԺ-ում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթն էր ներկայացնում, որ «եթե ՀԱԵ-ին պատկանող Գեղարդից փշրանք է նվիրվել ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսի պատրիարքին՝ նրա ծննդյան 75-ամյակի առիթով, ուրեմն ՀԱԵ-ն նման վերաբերմունք կարող է դրսեւորել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող եկեղեցիների նկատմամբ», տեր Եսային հետեւյալը նշեց. «Չեք կարող մատնանշել որեւէ փաստ, որ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող որեւէ հուշարձան կամ սրբավայր օտարվել է։ Հետևաբար` նման պնդումները բացարձակ անհիմն են։ Որեւէ եկեղեցի կարող է ծառայել միայն մեր ժողովրդի հոգեւոր կարիքների համար»:

Իսկ իշխող ուժի ներկայացուցչի այն արտահայտությանը, որ ծայրահեղ դեպքում պետք է եկեղեցին օտարվի, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարն այսպես արձագանքեց. «Բացարձակ չի կարող քննարկվել եկեղեցին օտարելու հարց»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031