Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսում Փաշինյանի մասնակցությամբ «պատարագին» Վեդիի կոմունալի աշխատակցին հիվանդանոցից բերելու վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել

Հունվար 20,2026 16:14

«Փաստինֆո». Մասիսում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին քաղաքացիներին հարկադրաբար բերելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իրավապահները գտել են՝ առկա չէ Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխան գործողություն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Փաշինյանը կեղծ պատարագները վերածում է հավաքների, դա այլևս պարզ է վաղուց, ընդ որում, հավաքներին մասնակցությունն ապահովելու համար գործի է դրվում նաև վարչական ռեսուրսը՝ ոչ միայն ՔՊ-ական պաշտոնյաների մասնակցությամբ, այլև՝ համայնքապետարանների աշխատակիցների մասնակցությունն է «ապահովվում»։ Բազում հրապարակումների իրավապահներն այդպես էլ ընթացք չեն տվել, իսկ Վեդիի կոմունալի աշխատակցին՝ հիվանդանոցից հավաքին բերելու վերաբերյալ թեև հաղորդում ներկայացվել է, սակայն վարույթ չի նախաձեռնվել։

Մասնավորապես, հունվարի 11-ին Մասիսում ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցու բակում պատարագի մասնակիցներից մեկը լրագրողներին ասել էր․ «Պահանջվել ա, պիտի գամ՝ որպես աշխատող։ Վեդիի կոմունալի աշխատող եմ, պահանջվել ա, մենք եկել ենք ենք, ի՞նչ անեմ»։ Ավելին, պարզվել է, որ նշված անձը հիվանդանոցից անմիջապես հետո էր եկել պատարագին, վիրահատված էր, երկար կանգնել չէր կարող։ Բարձրացված աղմուկից հետո միայն Դանիել Իոաննիսյանը հայտնեց, թե հաղորդում է ներկայացվել՝ հանցագործության մասին։

Նշված հաղորդման առթիվ քրեական վարույթ, ինչպես նշվեց, չի նախաձեռնվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ 2026 թվականի հունվարի 15-ին քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի իրավակարգավորումներով:

Վկայակոչված հոդվածի համաձայն՝ իրավապահները եզրահանգել են, թե հաղորդմամբ նկարագրված չէ այնպիսի դեպք, որին կարող է տրվել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031