Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գնում ենք ընտրությունների, հիմա ես չհասկացա՝ Նիկոլին հանելո՞ւ ենք, թե՞ չէ. քաղաքացին՝ Նարեկ Կարապետյանին

Հունվար 20,2026 16:23

«Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացումից հետո այսօր մի քաղաքացի իր հարցերը ուղղեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին:

-Այս միջոցառումների ժամանակ ես ինձ դնում եմ հասարակ ժողովրդի տեղը, սա շատ կարեւոր քննարկում է, բայց մասնագիտական քննարկում է: Մասնագետները նստած՝ խելացի առաջարկներ են անում, որոնք ընդունելի են: Ձեր ասածից, հիշեցի թռչնամսի արտադրությունը, 80-ականներին այնքան շատ էր, որ Կարեն Դեմիրճյանը վագոնով ուղարկում էր Հեյդար Ալիեւին, Բաքվից այդ վագոնները գնում էին Մոսկվա, նման բաներ էլ են եղել: Բիզնեսի զարգացման համար քննարկումներ եք անում, բայց հասարակ ժողովուրդը չի ընկալում սենց բաներ: Այս քննարկումն այն մասսայի համար է, որը հասկանում է,- արձագանքեց քաղաքացին:

Ըստ քաղաքացու՝ Ֆրանսիայում առեւտրականների հետ է զրուցել, հետաքրքրվել հարկային քաղաքականությունից, պարզել, որ տարվա մեջ որոշակի հարկ են վճարում, տարեվերջին հարկային տեսուչը զրոյական թղթերն է իրենց հանձնում. «Իսկ մեր երկրում ոստիկանությունից բռնած՝ մինչեւ դատախազություն զբաղվում են հարկի հավաքագրմամբ»:

Քաղաքացին շատ համեմատականներ տարավ նախկին ու ներկայիս կյանքի հետ, արձանագրեց, որ նախկինում, երբ գյուղ էին գնում, գյուղացին այնպիսի սեղան էր գցում, որ քաղաքում նման ճոխ սեղաններ չէին տեսել, իսկ հիմա գյուղ գնացողը հետը սնունդ է տանում: Այսպես մի շարք հարցեր հնչեցնելուց ու համեմատություններ անելուց հետո՝ մի հարցով եզրափակեց ասելիքը. «Մենք գնում ենք ընտրությունների, հիմա ես չհասկացա՝ Նիկոլին հանելո՞ւ ենք, թե՞ չէ: Այս ամենը կապեք իրար հետ, թե չէ հասարակ մարդը չի հասկանում»:

Տնտեսագետ Աղասի Թավադյանն էլ արձագանքեց Կարապետյանի տնտեսական ծրագրի այն կետին, որ նոր աշխատատեղեր են պետք: Ըստ տնտեսագետի՝ գործազրկության ցուցանիշը ՀՀ-ում բարձր է նաեւ այն պատճառով, որ աշխատունակ բնակչության մոտ 16 տոկոսը բանկային համակարգում սեւ ցուցակներում է, ունի չմարված պարտքեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031