Լրահոս
Օրվա լրահոսը

Վախենում եմ՝ ձեր ասածը լինի այն, ինչ անցած դարում եղավ ԱՄՆ-ում. մի երեսուն տարի խելքի չէին գալիս. Հրանտ Բագրատյանը՝ Նարեկ Կարապետյանին

Հունվար 20,2026 20:40

Պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ ունենք ընդամենը 90.000 գործազուրկ, այն իջել է մինչև 13 տոկոս, – այսօր «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ շարունակեց. «Վիճակագրությունը մեր գործազրկությունը շատ քիչ է ցույց տալիս՝ հաշվի առնելով, որ գործազուրկ է համարվում այն մարդը, ով ակտիվ աշխատանք է փնտրում:

Հայաստանում կա 800.000 գրանցված աշխատող երեք միլիոն բնակչության մեջ: 3 միլիոնի մեջ ունենք 500.000 թոշակառու, մոտ 700.000 ուսանող կամ դպրոցական տարիքի երեխա կամ երիտասարդ, իսկ մնացա՞ծը: Այսինքն՝ ունենք 1.8 միլիոն մարդ, և աշխատում է 800.000-ը»:

Ես միշտ էլ ասում եմ՝ իրենք թվերը կարող են խեղաթյուրել, բայց նայեք: Ղարաբաղից եկած բնակչությունից հետո ունենք 3 միլիոն բնակչություն, որից 502.000-ը թոշակառու են, 221.000-ը աշխատում է պետական սեկտորում, 584.000 մարդ մասնավոր հատվածում, ոչ մի հաշվառում չկա, թե գյուղում որքանն են աշխատում, գնահատականն այսպիսին է՝ 350.000, – իր ձեւով հաշվեց Բագրատյանը:

Նա նաեւ ասաց, որ համաձայն չէ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրով նախատեսված այն կետին, որով առաջարկում են վերացնել փոքր բիզնեսի հարկերը. «Հարկային արտոնություններին զգուշավոր եմ վերաբերում: Ավելին, կարծում եմ՝ շրջհարկը պետք է ընդլայնել: Ի՞նչ է խանգարում, մարդիկ թող հարկ տան: Վախենում եմ՝ ձեր ասածը կլինի այն, ինչ անցած դարում եղավ ԱՄՆ-ում. մի երեսուն տարի խելքի չէին գալիս: Բոլոր խոշոր բիզնեսները սկսեն մասնատվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031