Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանին գաղտնալսելու համար. Արա Զոհրաբյան

Հունվար 20,2026 23:23

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.

«Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով։

Իրականում հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am֊ն հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը»։

Նույն աղբյուրում հրապարակվել է նաև հեռախոսային խոսակցության ձայնագրություն։

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն․․․ հարկադրելը․․․):

2025թ․ հոկտեմբերի 22-ին հաղորդում եմ ներկայացրել՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով (հեռախոսային խոսակցության գաղտնիությունը ապօրինի խախտելը):

Ինչպես և սպասվում էր, 29.10.2025թ․ Քննչական կոմիտեն մերժել է քրեական վարույթ նախաձեռնելը, իսկ դրա դեմ բերված բողոքը 18.11.2025թ․, իր հերթին, մերժել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:

Իրավապահ մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրել, որ հեռախոսային խոսակցության նշված ձայնագրությունը կատարվել է գաղտնի և ամենայն հավանականությամբ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոցներ օգտագործելով, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր երեք տարբեր անձանց հեռախոսային խոսակցությունները ձայնագրել։

Տարբերակելի է նաև, որ այդ խոսակցությունները հետագայում մոնտաժված և փոփոխված լինեն:

Գլխավոր դատախազության մերժումը ստանալուց հետո բողոք եմ ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (դատավոր՝ Ա. Մելիքսեթյան):

Դատարանի որոշմամբ բողոքը բավարարվել է, և վարույթի հանրային մասնակցին հարկավորեցվել է նախաձեռնել քրեական վարույթ:

Դատարանը նշել է, որ «առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031