Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ, որն  ամբողջությամբ իրացված չէ. Գևորգ Պապոյան

Հունվար 21,2026 16:28

Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը։

✅Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը՝ որպես գործարար կապերի ամրապնդման և առևտրատնտեսական հարաբերությունների խորացման արդյունավետ հարթակ։

🌏Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է գնում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանների բացման ուղով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային տնտեսական համագործակցության և ներդրումների համար։

💭«Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ, որն այս պահին ամբողջությամբ իրացված չէ։ Վստահ եմ, որ համատեղ և նպատակային աշխատանքի շնորհիվ կարող ենք էականորեն ակտիվացնել տնտեսական կապերը և կյանքի կոչել նոր փոխշահավետ նախաձեռնություններ»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները ագրոարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

📈Կողմերը կարևորել են տնտեսական երկխոսության ակտիվացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը քննարկված հարցերի շուրջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031