Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք իրավունք չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին. Նիկոլ Փաշինյան

Հունվար 21,2026 17:29

«Մի օր զանգ եմ ստացել, ինձ տեղեկացրել են, ես էլ ընդունել եմ, շնորհակալություն եմ հայտնել։ Մրցանակի մասին գիտեի՝ նախկինում լուսաբանումներից։ Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի։ Այն պատճառները կամ արդյունքները, որոնք ընկած են մրցանակաբաշխության հիմքում, թիմային աշխատանքի արդյունք են, նաեւ ՀՀ քաղաքացիների աջակցության»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր կուսակից Զարուհի Բաթոյանի հարցին։

Հարցը վերաբերվում էր «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին, որին արժանացել են Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերին՝ Նիկոլ Փաշինյանին Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

Իշխանական պատգամավորը նկատեց, որ դրանք մեկնաբանվում են իբրեւ նախընտրական քայլեր եւ հեգնելով նման որակումներ տվողներին՝ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հաջողում միջազգային գործընթացները ծառայեցնել հայաստանյան նախընտրական փուլին։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք իրավունք չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031