Քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում իշխանությունները հերքում են, սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս. մարդիկ ազատազրկվում են ոչ թե հանցագործությունների, այլ քաղաքական դիրքորոշման համար։ Այս իրավիճակում ԵՄ-ի կողմից «ապատեղեկատվության դեմ պայքարի» համար տրամադրվող միլիոնները դառնում են առավել վտանգավոր։
Երբ արդեն իսկ ձևավորված է ռեպրեսիվ միջավայր, որտեղ քննադատությունը պիտակավորվում է՝ որպես «սադրիչ», «վտանգավոր», արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերը միայն կանաչ լույս են բացում ճնշումների ալիքի առավել մեծացման համար ու վերածվում այլակարծության վերահսկման լրացուցիչ գործիքի։ Արդյունքում, ձևավորվում է վտանգավոր համադրություն՝ արտաքին դերակատարները ֆինանսավորում են տեղեկատվական վերահսկողությունը, իշխանությունը երկրի ներսում ապահովում է պատժի մեխանիզմները։
… Պետք է պահանջել, որպեսզի ընտրություններին առնչվող յուրաքանչյուր արտաքին ֆինանսավորման հաշվետվություն հրապարակվի ամբողջական ծավալով՝ ծրագրեր, շահառուներ, իրականացման մեխանիզմների մակարդակով։ Դրանք պետք է լինեն ընդդիմադիր ուժերի խոշորացույցի ներքո։
Անիմաստ է և անօգուտ գործող վարչակարգից ակնկալել, որ ընտրություններին ընդառաջ կդադարեցվեն քաղաքական բռնաճնշումները, կվերանայվեն քաղաքական ենթատեքստ կրող դատավարությունները, իսկ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, բայց հանրությունն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ մեկտեղ՝ պետք է շարունակի բողոքի իր խոսքը բարձրացնել՝ առնվազն ճնշումների հետագա ավելացումը կանխելու համար։
Կարդացեք նաև
Ոստիկանության, ԱԱԾ-ի և դատախազության աշխատակիցները պետք է, ի վերջո, գիտակցեն ու դուրս գան քաղաքական գործընթացներից։ Ընտրություններին ընդառաջ ուժային կառույցների ցանկացած ներգրավվածություն ընդդիմադիր դաշտի դեմ պետք է դիտարկվի որպես ընտրական գործընթացի խախտում։ Պետական ապարատը չպետք է ծառայի գործող իշխանության վերարտադրությանը։
Եվ, ի վերջո, պետք է հստակ տարբերակել ապատեղեկատվությունը քաղաքական քննադատությունից։ Ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագրերն ու մեխանիզմները պետք է մշակվեն միայն ու միայն հանրային լայն քննարկումների արդյունքում, որոնցում ներգրավված կլինեն ոչ միայն իշխանամետ, այլև ընդդիմադիր և ապաքաղաքական անձինք, այլ ոչ թե ինչ-որ երրորդ երկրներ։
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում


















































