Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա մակերեսով հողամասը

Հունվար 22,2026 19:11

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը:
Վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա մակերեսով հողամասը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով պահանջել էր անվավեր ճանաչել 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքները:

Ի թիվս այլնի, պահանջվել էր՝

-որպես հետևանք անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը,

– Արգամ Աբրահամյանի անվամբ 2004 թվականի նոյեմբերի 4-ին կատարված իրավունքի պետական գրանցումը,

– Արգամ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի միջև 2005 թվականի մարտի 10-ին կնքված նվիրատվության պայմանագիրը,

– Պայմանագրի հիման վրա՝ Հովիկ Աբրահամյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031