Լրահոս
Օրվա լրահոսը

Լիդյան պետք է ավտոբուսները վառեր, ո՞վ էր լինելու խանութ վառողը կամ աստղիկ շաղ տվողը. փաստաբան

Հունվար 22,2026 20:55

-Ամենաանսպասելի բանը, որ կարող էի լսել հանրային մեղադրողից անմեղության կանխավարկածի մասին խոսքն էր: Եթե կա մի պաշտոնյա՝ դատախազի կարգավիճակում, նա ոչ թե կարող է չխոսել անմեղության կարգավիճակից, այլ հակառակը վստահ պետք է լինի, որ այն մարդկանց, ում բերել է դատարան, մեղավոր են այդ արարքներում: Հակառակ դեպքում, երբ դատախազը առաջնորդվում է անմեղության կանխավարկածով ու կասկած հայտնում՝ արդյոք կարող է այս ամենի մեջ մեղավոր են, թե մեղավոր չեն, մեծ խնդիր ունենք այս պարագայում: Որ նույնիսկ հանրային մեղադրողները չեն պնդում հանցանքի առկայության փաստը,- այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանն ասաց՝ հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցների ծավալի տեքստից իր մոտ տպավորություն է՝ ՀՀ-ում հավաքներ կազմակերպելու հետ կապված խնդիր կա. «Ասում են՝ այս ապացույցով հաստատվում է , որ մարդկանց խմբեր են հավաքագրվել, որևէ պնդում չկատարվեց, թե այս կամ այն մեղադրանքը ինչ ապօրինի տարր է պարունակում: Պետք է հիմնավորվի՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու հանցակազմերն այս ինչ հանգամանքն է ապացուցում. չկար նման բան»:

Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանն էլ ասաց՝ մեղադրանքի ծավալի ներկայացումից իր համար անհասկանալի մնաց՝ հանրային մեղադրողները, երբ նշում են մարդկանց անուններ, անհատականացնում են անձանց, թե վկայակոչված ապացույցը վերագրում են նաև մյուս մեղադրյալներին. «Խմբի կազմում գոյությունը ապացուցելու համար պետք է ներկայացնեին, որ ոչ թե մարդիկ պարզապես եղել են իրար հետ կապի մեջ, այլ կայուն խումբ է ձևավորված եղել, և այս մարդիկ իրար հետ պայմանավորվել են հանցանք կատարելու մտադրության մասին և այդ մտադրության շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել նաև մյուսների հետ: Մենք չհասկացանք, որ այս մեծ մեղադրանքը, որ դրված է բոլորի վրա, դրանցից ամեն մեկում ով, ինչ պետք է աներ: Օրինակ Լիդյան պետք է ավտոբուսները վառեր, մյուսները աստղիկները պետք է շաղ տային, ո՞վ էր լինելու խանութ վառողը կամ աստղիկ շաղ տվողը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031