— Չի կարող լինել իրավիճակ, երբ 18 անձի նկատմամբ կա նույն բովանդակությամբ մեղադրանք, բոլորի նկատմամբ կիրառված լինի այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն, բայց երկուսի նկատմամբ կիրառված չլինի, — այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանի գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նկատի ունենալով կալանքի տակ եղող Բագրատ սրբազանին և Վահագն Չախալյանին։
Փաստաբանը հարց առաջ քաշեց՝ ինչով է պայմանավորված, որ Բագրատ սրբազանը կամ Չախալյանը պետք է մասնակցեն նիստերին, դիրքորոշում հայտնեն կալանավորվածի կարգավիճակով, իսկ մյուսները ունենան ավելի մարդասիրական խափանման միջոց։
Նա նաև ասաց, որ աշխարհը փուլ չէր գա, եթե հանրային մեղադրողներն իրենք միջնորդություն ներկայացնեին, որ Բագրատ սրբազանի ու Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխվեր։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































