«Քաղբանտարկյալների առկայությունը խարան է դարձել Հայաստանի ճակատին, եւ մեր քաղաքական կյանքի ցավալի ուղեկիցն է»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որը քննարկման վարողն էր:
«Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է տոտալիտար կառավարման հաստատման, քաջ գիտակցելով, որ առանց այդպիսի համակարգ ստեղծելու՝ չի կարող լուծել իր իշխանության վերարտադրության խնդիրը 2026-ին: Հենց այդ փուլից սկսած՝ շատ ակտիվ ահագնացան ռեպրեսիաները, ձերբակալությունները, եկեղեցու դեմ արշավը, բոլոր դրսեւորումները տեսել եք…Առանց դատ ու դատաստանի՝ կոնկրետ ահաբեկչի պիտակ՝ «Սրբազան պայքարի» գործով, անմեղության կանխավարկածի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է»,-ասաց Սուրենյանցը:
Ապա հավելեց, որ իր կարծիքով՝ քաղբանտարկյալների հարցը երկու ասպեկտ ունի, մեկը հումանիտարն է, եւ ցանկացած նորմալ քաղաքացու պարտքն է ընդվզել այդ վիճակի դեմ, մյուսը, ըստ Սուրենյանցի, քաղաքական բաղադրիչ ունի, եթե խնդիրը դիտարկվում է նախընտրական համատեքստում. «Որեւէ երկրում, որտեղ կան քաղկալանավորներ, առնվազն վտանգված է ընտրությունների մրցակցային բաղադրիչը»:
Կարդացեք նաև
Քննարկումն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































Բա Կազլեվի՞չը,
Լավրովը չասա՞ց, որ Վառդան Գուկասիան տոժե «կախբանտառկիալ» ի նի խուժե էծիխ պռիդուռկըվ։