«Այս Ազգային ժողովը առանձնացավ նաեւ նրանով, որ որոշում կայացրեց պաշտոնանկ անել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ արեցին եւ այս պահին տեղակալն է փոխարինում: Կարելի է ասել՝ հանձնաժողովը չկա, որովհետեւ մենք այդպես էլ չենք տեսնում այդ հանձնաժողովից պատշաճ արձագանք՝ գոյություն ունեցող իրավաքաղաքական գործընթացներին»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Մենք շատ բարդ փուլում ենք գտնվում, երբ իշխանությունը վերածվել է հաշվեհարդարի միջոցի: Իհարկե, սա մեկ օրում, մեկ շաբաթում եւ նույնիսկ մեկ տարում տեղի չի ունեցել… 2018-ին իշխանության գալուց հետո՝ այս իշխանությունները հետեւողականորեն սկսեցին իրավական ռեպրեսիայի մեխանիզմի աշխատեցման գործընթացը, եւ 2018-ից սկսած՝ իմ հիմնական առաքելությունն է եղել զգուշացնել մարդկանց, որ չի կարելի լռել, որովհետեւ, երբ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվում, սկսում է կլանել բոլորին՝ անկախ նրանից՝ քաղաքական դերակատարություն ունեն, թե ոչ: Մարդիկ իրենց ազատ խոսքի, իրենց՝ հավաքներին մասնակցելու իրավունքի համար կարող են դառնալ այդ նույն ռեպրեսիվ մեքենայի զոհը, ինչը մենք տեսնում ենք այսօր»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, կարեւոր խնդիրն այսօր մարդկանց նախ լռողի եւ հուսահատվածի կարգավիճակից դուրս բերելն է, քանի որ անելիքներ կան ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում:
Քննարկումն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































