Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ուսումնական զորամաս Անահիտ Մանասյանի այցի նպատակն էր նորակոչիկների ծառայության ներգրավման, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը

Հունվար 23,2026 14:22

2026 թվականի հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամաս։

Այցի նպատակն էր նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը:

Այցի ընթացքում հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում, ուսումնասիրվել են զինծառայողների ծառայության սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։

Պաշտպանը զրույցներ է ունեցել նորակոչիկների հետ, ովքեր ներկայացրել են ծառայության ներգրավվելուց հետո իրենց ծառայողական առօրյան, ծառայության պայմանները, հրամանատարության և իրենց ծառայակիցների հետ շփումները, զինվորական ծառայության ինտեգրման գործընթացի հետ կապված այլ մանրամասներ։

Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը գնահատում է այն փոփոխությունները, որոնք հանգեցրել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի` ոլորտային դրական դինամիկայի և ծառայության պայմանների զարգացման:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031