Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտագիտություն հայտնելով Մեքսիկային Հայոց ցեղասպանությունը երեք տարի առաջ ճանաչելու համար՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության վերականգնումից բացի նաեւ քաղաքական խնդիր է

Հունվար 23,2026 16:18

Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայի եւ Լատինական Ամերիկայի ամենաազդեցիկ ու հզոր երկրներից է: Կարեւորում ենք Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ հարաբերությունների զարգացումն ու սերտացումը. ասել է ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հունվարի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներ Տաթեւիկ Գասպարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արգիշտի Գեւորգյանը, Ալխաս Ղազարյանը, Վահե Ղալումյանը, Հայկ Ցիրունյանը եւ Վանիկ Օհանյանը:

«Բարեկամական խմբի նախորդ կազմի հետ մենք սերտորեն համագործակցում էինք, եւ վստահ եմ, որ այդ գործակցությունն ավելի կխորանա նորաստեղծ խմբի հետ»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

Երախտագիտություն հայտնելով Մեքսիկային Հայոց ցեղասպանությունը երեք տարի առաջ ճանաչելու համար՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության վերականգնումից բացի նաեւ քաղաքական խնդիր է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն կարեւորել է խորհրդարանական կապերի սերտացումը՝ հատկապես բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությամբ: Պատգամավորների պալատի անդամը խոսել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին:

Ազգային ժողովի պատգամավորները, ողջունելով հյուրերին, նշել են, որ մշակույթի, զբոսաշրջության, կրթության, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում կա գործակցությունը զարգացնելու զգալի ներուժ: Կարեւորվել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարեւորությանը, խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներից, կարեւորել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը հայրենիք: Իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորները բարձրաձայնել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031