Լրահոս
Օրվա լրահոսը

Վալոդյա Հարությունյանի սպանության գործով երկու մեղադրյալների կալանքը երկարացվեց երեք ամսով

Հունվար 23,2026 20:20

Երևանի ընդհանուր իրավասության քրեական առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում կայացավ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ քննարկվեց մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցի հարցը։

Դատական նիստի սկզբում մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպանը նշեց, որ իրենց դիտարկմամբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի կանոններին և պահանջներին, և միջնորդեց հանրային մեղադրողից պահանջել դատարանի կողմից սահմանված ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին։ Լսելով նաև հանրային մեղադրողի դիրքորոշումը՝ դատարանը մերժեց միջնորդությունը։

Քրեական վարույթին խոչընդոտելու, փախուստի դիմելու և այլ ռիսկերով պայմանավորված՝ հանրային մեղադրողը ընդմիջումից հետո միջնորդեց մեղադրյալներ Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի խափանման միջոց կալանքը թողնել ուժի մեջ և ժամկետը երկարացնել ևս երեք ամսով։ Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց երկու մեղադրյալների խափանման միջոց կալանքը թողնել ուժի մեջ և այն երկարացնել երեքական ամսով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031