Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը․ Սաակաշվիլի

Հունվար 25,2026 19:35

News․am – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Interpress News-ը։

Ըստ նրա, Վրաստանը գտնվում է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում։

«Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը այն կանցնի Հայաստանի տարածքով, քանդում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 90-ական և 2000-ական թվականներին՝ որպես երկիր։

Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ժամանակում կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կամ էլ մենք կհաջողենք դուրս գալ մաֆիոզ Իվանիշվիլիի ճանկերից և նորից անցնել երկրի զարգացման ճանապարհը», – գրել է Սաակաշվիլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031