ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-ն վարկանիշ չունի ու իբր գալիք ընտրություններին պարտվելու է, այդ նույն ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով փախչում են թե՛ մեզ հետ բանավիճելուց, թե՛ իրենց եթերներում մեզ հյուրընկալելուց: Դրա փոխարեն իրենց վարորդներին ու դուռ բացող-փակողներին են «դեմ տալիս» նախարարի կամ պատգամավորի հետ բանավիճելու համար և անիմաստ արդարացումներ ու պատճառաբանություններ հորինում: Լա՛վ, ինչքա՞ն եք փախչելու մեզանից:
Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել ու մի գաղափար առաջ քաշել, ո՛չ կարողանում եք մեզ հետ բանավիճել, ո՛չ կարողանում եք ասելիք ձևակերպել: Մեզ էլ է դժվար. ինչքա՞ն կարելի է, կներեք արտահայտությանս համար, քաղաքական «մեռել տշել»:


















































