«Եղել են առաջարկներ, բայց այս պահի դրությամբ որևէ որոշում չեմ կայացրել։ Նախընտրական այդ թոհուբոհի մեջ մտնելու ցանկություն չունեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ պատասխանելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հարցին։
Հիշեցնենք, որ 2019 թվականից նա եղել է իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո տարաձայնություններ կամ դժգոհություններ ունենալով իշխանություններից՝ հեռացավ նրանցից և չմասնակցեց 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Տաթևիկ Հայրապետյանը, այնուամենայնիվ, չբացառեց, որ կընդունի իր սկզբունքներին համապատասխան առաջարկ ներկայացնող կուսակցություններից մեկի հրավերը ու կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նա, սակայն, չբացահայտեց, թե որ ուժերն են առաջարկել ընդգրկվել իրենց ցուցակում, բայց հավելեց, որ այդ առումով ունի կարմիր գծեր։
«Ներկայիս խորհրդարանական ընդդիմության հետ ես չեմ համագործակցի։ Անիմաստ է նորից պայքարել Նիկոլ Փաշինյանի ընդդիմության հետ աշխատելու համար։ Արդեն դու էլ պետք է հասկանաս, որ այդ պայքարով ընդամենը «բոքսի տանձիկ» ես դառնում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ այստեղ


















































