Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ուշադրություն է դարձվելու կեղտաջրերի մաքրման խնդիրներին և համայնքների ներգրավման հնարավորություններին

Հունվար 26,2026 20:30

🟦 «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» («WISE») ծրագրի պաշտոնական մեկնարկին ընդառաջ՝ այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Համաշխարհային բանկի (ՀԲ) պատասխանատուներ՝ ՀԲ ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ, WISE ծրագրի գծով պատասխանատու Ռանու Սինհային, ավագ մասնագետ Փոլադ Քարիմիին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հայաստանյան ներկայացուցիչ Օդրի Գուրդիեին և փորձագետ Արմեն Խուդինյանին։

🤝Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչները ՀԲ և ԶՖԳ գործընկերների հետ քննարկել են այն նախապատրաստական քայլերը, որոնք անհրաժեշտ են «WISE» ծրագրի պաշտոնական մեկնարկի համար։

📑 Մասնավորապես՝ խոսվել է վարկային համաձայնագրերը Սահմանադրական դատարանում և Ազգային ժողովում ներկայացնելու և խորհրդարանի կողմից վավերացվելու, ՀՀ նախագահի կողմից ստորագրվելու, ծրագրի Համակարգող խորհրդի ձևավորման, ծրագրի իրականացման թիմի համալրման և անհրաժեշտ ֆինանսական ու գործառնական փաստաթղթերի մշակման մասին։

🌐✔️ Հաշվի առնելով Հայաստանի ջրային ոլորտում առկա խնդիրների բազմազան և փոխկապակցված բնույթը, մասնավորապես՝ ոռոգման ենթակառուցվածքների մաշվածությունը, գյուղական բնակչության սահմանափակ հասանելիությունը անվտանգ ջրամատակարարման ծառայություններին, ինչպես նաև կլիմայական փոփոխություններից բխող վտանգների աճը, «WISE» ծրագրի շրջանակում իրականացվելու են ջրային ոլորտի բարեփոխումներ, մշակվելու է ջրային ոլորտի ռազմավարական ծրագիր, զարգացվելու են ինստիտուցիոնալ կարողություններ։

⚙️💦 Ի հավելումն, իրականացվելու են ներդրումներ՝ ուղղված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանը, հատկապես գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացմանը։

🌐 Հատուկ ուշադրություն է դարձվելու կեղտաջրերի մաքրման խնդիրներին և համայնքների ներգրավման հնարավորություններին։

♻️💶 Ծրագիրը նախատեսում է համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

 

Ջրային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031