Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական ծախսերն ինչո՞ւ են քչացրել, որովհետեւ չեն պատրաստվում կռվել․ բանակն այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում էն ձեւով, ինչպես պետք է»

Հունվար 28,2026 11:48

«Մեր բանակն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Հարցին, թե նախադրյալներ կա՞ն, որ ամեն ինչ լավ է լինելու, նա պատասխանեց․ «Եթե այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում այդ նախադրյալները չլինեին, ապա մենք բոլորս արդեն մեր ճամպրուկները վերցրած՝ պետք է Հայաստանը լքելու պատրաստ լինեինք։ Նախադրյալներ կան, բայց մենք պետք է այդ նախադրյալներն օգտագործենք, մեր բանակը ուժեղացնենք, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան մեր պետության առաջ, դրանք հաղթահարվեն։ Հակառակ դեպքում մեր այստեղ գալը, մեր ընկած տղաների արյունն իմաստ չէր ունենա»։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ ասաց, որ այսօր բանակը շատ բացթողումներ ունի։ «Ես գտնում եմ, որ էն տեմպերով, որով մեր բանակն էսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Բանակն այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում էն ձեւով, ինչպես պետք է։ Դու քայլելով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։ Դուրս է գալիս, որ քո քայլերը շատ ավելի հետ է քեզ գցում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հակոբ Ասլանյանը հավելեց․ «Կառավարման համակարգում այս իշխանությունն ամբողջությամբ «պռավալ» է տվել։ Ռազմական ծախսերն ինչո՞ւ են քչացրել, որովհետեւ չեն պատրաստվում կռվել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031