Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվար 29,2026 13:07

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հունվարի 29-ից փետրվարի 3-ը

⬛️ Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-3-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 30-31-ին սպասվում է մառախուղ։

⬛️ Հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, հունվարի 30-31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հունվարի 30-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031