Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակում Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի ներդրումը. Միրզոյան

Հունվար 29,2026 14:20

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարպատիայի հետ:


Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մարտա Կարպատիային Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության համար ներկայիս բարդ պայմաններում իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ իրավական բարեփոխումների ուղղությամբ ձևավորված ակտիվ համագործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակներում Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ հանձնաժողովի ներդրումը, որն արտահայտվում է խորհրդատվական կարծքիներում։

Անդրադարձ է կատարվել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմերի մշակման, իրացման կարևորությանը։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031