Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքն այլ պետությունների տարածքների վերաբերյալ տեսակետների մասին չէ»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի ազդեցության մասին

Հունվար 29,2026 14:32

«Խոսքն այլ պետությունների տարածքների վերաբերյալ տեսակետների մասին չէ։ Դա ընդհանրապես խնդիրը չէ։ Ես ասում էի, որ Հայաստանը չպետք է իրեն սահմանափակի միայն իր պաշտոնական աշխարհագրական սահմանների շրջանակում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պարզաբանեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախկինում արած իր մի հայտարարությանը, որը շահարկումների առիթ է դարձել։

Հիշեցնենք, վերջերս Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ երկրի դիրքը «27 43» (29 800 քառակուսի կիլոմետր) սահմաններում վկայում է լուրջ խնդիրների առկայության մասին։

Նա նաեւ մանրամասնեց՝ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ օրինակներ այն երկրների մասին, որոնք, չնայած իրենց փոքր տարածքին, դարձել են ազդեցիկ խաղացողներ միջազգային ասպարեզում․ «Նման երկրների թվում են Սինգապուրը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նրանք սահմանափակ ռեսուրսները եւ փոքր տարածքը վերածել են առավելության։ Պետությունը կարող է մեծ լինել ոչ թե չափսերով, այլ հնարավորություններով եւ ազդեցությամբ»։

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի ներուժը տարածվում է շատ ավելի հեռու, քան նրա բնակչությունն ու տարածքը․ «Հայաստանը միայն այս հողի վրա ապրող երեք միլիոն մարդիկ չեն։ Այն նաեւ եկեղեցին է, սփյուռքը, պատմական եւ մշակութային ժառանգությունը եւ համաշխարհային ներկայությունը։ Սա նշանակալի ռեսուրս է, որը պետք է ճանաչվի եւ օգտագործվի։ Աշխարհը դառնում է ավելի ու ավելի դաժան եւ ռիսկային փոքր երկրների համար։ Սա ընդունում են ոչ միայն հայերը. պետությունների ղեկավարները խոսում են այդ մասին միջազգային ֆորումներում, այդ թվում՝ Դավոսում։ Միջազգային միջավայրը ավելի ու ավելի է հիշեցնում «ջունգլի», որտեղ գոյատեւում եւ ծաղկում են նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործել իրենց հնարավորությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031