Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի միջանցքով ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ. թուրք նախարար

Հունվար 29,2026 14:54 Share

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային խորհրդի նիստում հայտարարություններ է արել Միջին միջանցքի լոգիստիկ ժամկետների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքին։

Նախարարը մասնավորապես նշել է.

«Չինաստանից դուրս եկած բեռի՝ մինչև Լոնդոն հասնելու տևողությունը ծովային ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով 35 օր է, իսկ եթե շրջանցենք Բարեհուսո հրվանդանը՝ 45 օր։ Միջին միջանցքով, երկաթուղու միջոցով դա հնարավոր է իրականացնել ընդամենը 18 օրում։ Մենք ավարտել էինք Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, հիմա, Աստծո կամոք, այս տարի կիրականացնենք Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի վրայով անցնող գծի մրցույթը (տենդերը), նաև իրականացրել ենք Զանգեզուրի միջանցքի մրցույթը։ Երբ այն (Զանգեզուրի միջանցքը) ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031