Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հավաքագրված գործակալ լինելու մասին իրեն զեկուցելու մասին

Հունվար 29,2026 15:06

-ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ երբեք որեւէ խոսակցություն չի եղել Նիկոլ Փաշինյանի մասին, որովհետեւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյան երեւույթ չի եղել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե իր նախագահության տարիներին երբեւէ ԱԱԾ տնօրեն Կառլոս Պետրոսյանը իրեն զեկուցե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը հավաքագրված գործակալ է։

«Ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը, ես ընդհանրապես էդ մարդուն չեմ էլ տեսել «ժիվոյ»։ Ինքն ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրել»,–հավելեց Քոչարյանը:

Անդրադառնալով լուրերին, թե 2020–ի նոյեմբերին եւ 2023–ի սեպտեմբերին իր առանձնատանը ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, եւ ինքն է Գագիկ Ծառուկյանին խնդրել, որ ԲՀԿ-ի քվոտայով Գրիգորյանը փոխվարչապետ դառնա Փաշինյանի կառավարությունում եւ համոզել վերջինիս, որ հրաժարական չտա, Քոչարյանն ասաց. «Ես Մհեր Գրիգորյանին տեսած չկամ, իր հետ խոսացած չկամ ընդհանրապես։ Ես չգիտեմ՝ որտեղից է այդ ինֆորմացիան, որ ինքն իմ տանը եղել է, կամ իրեն ինչ–որ բան համոզել եմ։ Անծանոթ եմ իրեն»:

Պատասխանելով իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ իր իշխանության տարիներին վաճառեցին օտարներին կարեւոր նշանակության պետական գույքեր, ունեցվածք՝ կապի միջոց, հյուրանոցներ, հանքեր եւ այլն, Քոչարյանն ասաց. «Ճիշտ ենք արել, դրանք ամենից լավ գործարքներն են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031