Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում, կարծես, ճնշման տակ են հայտնվում մարդու հիմնարար իրավունքները՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունները. Դանիական եկեղեցիների խորհուրդ

Հունվար 29,2026 15:18

Դանիական եկեղեցիների խորհրդի հայտարարությունը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Դանիական եկեղեցիների խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ներկայիս իրավիճակին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր քույր եկեղեցին է, և նրա դանիական համայնքը հանդիսանում է Խորհրդի անդամ։

Սույն հաղորդագրությամբ ցանկանում ենք արտահայտել մեր լուրջ մտահոգությունը առ այն առնչությամբ, որ Հայաստանում, կարծես թե, ճնշման տակ են հայտնվում մարդու հիմնարար իրավունքները։ Մտքի, խղճի և կրոնի ազատությունները հիմնարար իրավունքներ են, որոնք պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որոնց Հայաստանի Հանրապետությունն ինքն էլ միացել է։
Հայ Առաքելական Եկեղեցին հայ մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որը պետք է արժանանա հարգանքի՝ իր հասարակական նշանակության և օրենքի շրջանակներում իրականացվող իր բնական գործունեության համար, ինչպես նաև որպես կրոնի ազատության և խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Ուստի մենք վճռականորեն կոչ ենք անում, որպեսզի եկեղեցական առաջնորդների նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց իրականացվի իրավունքի գերակայության, համաչափության և կրոնի ազատության սկզբունքների լիակատար հարգմամբ՝ հատկապես ներկայումս կալանավորված չորս եպիսկոպոսների պարագայում։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց դատական գործերին, ինչպես և բազմաթիվ այլ եվրոպական եկեղեցիներ։
Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ պահպանելու Հայաստանի բազմադարյա քրիստոնեական ավանդույթը և ապահովելու, որ երկխոսությունը, իրավական վստահությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության ուղենիշ արժեքներ։
Խաղաղության, արդարության և հաշտության հույսով՝
«Արդարությունը խաղաղություն կծնի,
և արդարության արդյունքը կլինի հանգստություն ու վստահություն՝ հավիտյան» (Եսայիա 32։17)։

Դանիական Եկեղեցիների Խորհրդի անունից
Պետեր Բիրխ,
Էլինորի եպիսկոպոս, Դանիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցի,
նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031