Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնկրետ իմ անունից՝ այո, մենք փորձում ենք այդ դաշտը ձեւավորել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության միավորման մասին

Հունվար 29,2026 15:22

«Նման կարգի հրաձգություններ մենք երբեք չենք սկսել, եթե ինչ-որ մի բան արել ենք, մենք միշտ պաշտպանվողի դիրքերից ենք դա արել, մենք՝ ինքներս չենք նախաձեռնել նման բաներ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ տպավորություն է, որ ընդդիմադիր ուժերը պայքարում են միմյանցից ձայներ տանելու համար․ արդյոք իբրեւ ընդդիմադիր ուժի ղեկավար, պատրաստ է անել քայլեր, նման իրավիճակները կանխելու համար։

Նա ասաց՝ իր ներածական խոսքում հատուկ է ընդգծել, որ ընդդիմության միավորման համար լավ դաշտ կա, բայց այլ քաղաքական ուժերի անունից խոսել չի կարող։

«Կոնկրետ իմ անունից՝ այո, մենք փորձում ենք այդ դաշտը ձեւավորել»,- ասաց նա՝ հավելելով, որ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությունը հենց այդ նպատակն է հետապնդում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031