Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բանակի մարտունակությունը պետք է Ալեն Սիմոնյանը գնահատի, էդ ուր ենք հասել. Քոչարյան

Հունվար 29,2026 17:13

«2019-ին տեսել եմ ու հիշում եմ կադրեր, երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել «ռաժոկը» կպցնի ավտոմատին: Խայտառակություն էր, գոնե մինչեւ այդտեղ գնալը մի փակ տեղում մի քանի անգամ փորձեր: Այդպիսի ղեկավար ունենք, չեմ զարմանում՝ պարտվել ենք: Եթե պետք է բանակի մարտունակությունը Ալեն Սիմոնյանը գնահատի, էդ ուր ենք հասել: Ի՞նչ է նա հասկանում բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետեւ այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայած լինեն »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բանակի մարտունակության վերաբերյալ համացանցում ներկայացրած գնահատականին:

 

Քոչարյանի խոսքով՝ 1998-2008թթ Ադրբեջանը երբեք չէր համարձակվի հարձակում սկսել ՀՀ դեմ, ոչ էլ համարձակվում էր ռազմական գծում խախտումներ անել. «Ուժային հարաբերակցությունը լրիվ ուրիշ էր: Ես վստահ էի՝ Ադրբեջանը ռազմական ճանապարհով ի վիճակի չէ որեւէ հարց լուծել: Իսկ իրենք եկան, սկսեցին «կլուբնիկի», ճաշարանների ռեֆորմ, սկսեցին հացից, ոչ թե մարտունակությունից: Բանակը սանատորիա չէ, 18 տարեկան երիտասարդը, որ գնում է բանակ, գնում է զինվոր, նաեւ տղամարդ դառնալու համար:  Իսկ այդ հեքիաթները՝ սոված են, էս չկար, էն չկար, հիմա ինչ ասում են նույն բաները ավելի վատ դրսեւորումներով կան»:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. «Քոչարյանն իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան, որպեսզի նա ինձանից հրապարակավ ներողություն խնդրի այսօր կայացած ասուլիսում հնչեցրած մտքերի համար»,–ասել է Ալեն Սիմոնյանը հրապարակված տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031