Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած վարկաբեկման փորձ միայն բարձրացնում է թիրախի հեղինակությունը, քանի որ սրանց թշնամին է ազատ, հայրենասեր, պատվախնդիր հայը». Տիգրան Աթանեսյան

Հունվար 29,2026 20:30

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Այսօր մի շարք իշխանական լրատվամիջոցներով տարածվել է գլխավոր դատախազության զրպարտիչ հաղորդագրությունը իմ և կնոջս՝ Աննա Պողոսյանի մասին: Այն որ մեր ընտանիքի հանդեպ դավեր են կիտվում, մենք իմացել ենք վաղուց և ճիշտն ասած մեզ միևնույնն է եղել, թե ինչ և ոնց կարող են անել նիկոլական ազգադավ իշխանությունները: Ակնհայտ սուտ, տարիներ շարունակ քննչականների սեյֆերում փոշոտվող այսպես կոչված քրեական գործը երկրորդ կյանք ստացավ այն պահից, երբ Աննան հրապարակավ զգուշացրեց Երևանի պետական կոնսերվատորիան փակելու նիկոլականների մտադրության մասին:

Արցախը հանձնած, Ցեղասպանությունը ուրացած, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգող, 5 հազար հայորդու սպանդի տարած իշխանությունները նման քայլերը չեն ներում և իհարկե ունակ են ամենինչի՝ իրենց փողամոլությանը և սրբապղծությանը հագուրդ տալու համար:

Տարիներ առաջ իմ ընտանիքի վրա կազմակերպեցին խուլիգանական հարձակում, հիմա էլ անցել են վարկաբեկմանը: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ Երբ նրանք ուզում են քեզ ցավեցնել, ապա հարվածում են քո հարազատներին: Սակայն մի բան հաշվի չեն առել: Նման իշխանությունը պարզապես չի կարող որևէ մեկին վարկաբեկել: Ցանկացած վարկաբեկման փորձ միայն բարձրացնում է թիրախի հեղինակությունը, քանի որ սրանց թշնամին է ազատ, հայրենասեր, պատվախնդիր հայը, իսկ ընկերն է՝ թուրքական յաթաղանը և ալիևի կոշիկների վրայի կեղտը:

Այս ամենի մեջ կա իհարկե նաև ճակատագրի հեգնանք: Տարիներ առաջ եղել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի փաստաբանը, շուրջ մեկուկես տարի կանգնել եմ հետախուզման մեջ գտնվող Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողքին և ամեն ինչ արել իրենց ընտանիքին օգնելու համար: Հիմա այդ նույն թերթը զբաղված է իմ և ընտանիքիս վարկաբեկման փորձով: Հեգնանքով և խորին արհամարհանքով եմ վերաբերում ձեզ և պարզապես հիշեցնեմ՝

«Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նորանով պիտի դատվեք. և ինչ չափով որ չափում եք, նորանով կչափվի ձեզ».Մատթեոս 7:2»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031