Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ ինձ մեղավոր ճանաչել, եթե Ալեն Սիմոնյանը ևս դառնա մեղադրյալ»․ Նարեկ Սամսոնյան

Հունվար 29,2026 21:01

– Վերջին 2,5 ամիսը հանգամանքների բերումով հեռուստացույց շատ եմ դիտում։ Այն եզակի զբաղմունքներից է, որ հասանելի է իմ խափանման միջոցի կիրառման շրջանակներում, որը, իմ համոզմամբ, ընտրվել է ոչ արդարացի ու ապօրինի։ Հետաքրքիր է՝ երբ նայում ես, թե աշխարհում ինչ է տեղի ունենում, ժողովրդավարության իրական բաստիոններում՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, խոսքի ազատությունը պահվում է, իսկ այստեղ դրա ֆեյք տարբերակով փորձում են ներկայացնել, որ այս գործընթացը ժողովրդավարության մասին է։

Սա բացահայտ քաղաքական հետապնդում է ու որևէ կապ չունի իրավունքի ու արդարադատության հետ,– այսօր Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց անազատության մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։

Նիստը նախագահող դատավոր Մասիս Մելքոնյանի ճշտող հարցին՝ այսինքն, արձանագրենք, որ չե՞ք ընդունում մեղադրանքը, Վազգեն Սաղաթելյանը արձագանքեց․

– Իհարկե, չեմ ընդունում, միանշանակ չեմ ընդունում,– ասաց Սաղաթելյանը։

Նարեկ Սամսոնյանն էլ հայտարարեց, որ ինքը նույնպես չի ընդունում մեղադրանքը և իրեն մեղավոր կճանաչեր, եթե իրեն «շան լակոտ» անվանած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս այդ խոսքերի համար դատարանում լիներ իրենց կողքին․

«Ինձ համար նորմալ չէ, որ որևէ մեկն ինձ ասում է՝ շան լակոտ, ու այդ մեկի նկատմամբ որևէ բան չի կիրառվում։ Ես ինձ պատրաստ եմ մեղավոր ճանաչել, եթե Ալեն Սիմոնյանը ևս դառնա հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, անպարկեշտ արտահայտության ու մարդուն վիրավորելու համար մեղադրյալ։ Մնացած բոլոր պարագաներում սա ուղղակի խոշտանգում է, որին միշտ պատրաստ եմ․ դուք պատրաստ եղեք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031