Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Գորիսի ողբերգական միջադեպից, օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում հերքվել է Առուշ Առուշանյանի մասնակցությունը. shamshyan.com

Հունվար 29,2026 22:44

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «պոլիտրավմա, բազմաբեկորային վնասում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արսեն Երեմյանը, ում ժամեր անց ռեանիմոբիլով «Գորիս» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ այս պահին իր բուժումն է ստանում։

Պարզվել է, որ մահացածներն են Գորիսի բնակիչներ 45-ամյա Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։

Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։Դեպքի վայրում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ոստիկանները հայտնաբերել են Ա․ Յոլյանին պատկանող ատրճանակ և նռնակի պայթուցիչի լծակ։

Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա էլ հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողի տեղեկություններով օպերատիվ և քննչական գործողություններով ամբողջությամբ հերքվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ նշված միջադեպին մասնակցությունը, ինչպես նաև նշված անձանց մասին նույնպես Ա․ Առուշանյանը տեղեկացված չի եղել։

Պարզվում է նաև, թե ով է վարել «Lexus»-ը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավոր Ա․ Երեմյանը աշխատում է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։Մահացածներից Ա․ Յոլյանը Գորիսի քաղաքապետ Ա․ Առուշանյանի վարորդն էր։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031