Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը կմաշեցնի ոչ միայն իր, այլ նաեւ մյուս ընդդիմադիրների քոքը․ ինքը ցանկություն ունի առաջիկա 5 տարիներին կրկին խորհրդարանում լինել մեր ընդդիմությունը»

Հունվար 30,2026 14:28

«Մեկ-երկու գլխագրով տեսա հանրապետության երկրորդ նախագահի խոսքը,  եւ ինձ մոտ տպավորություն էր, որ վերջին հինգ տարում ինքը չի փոխվել եւ որեւէ ասելիք չունի։ Ասուլիսի ընթացքում իր ամբողջ ասելիքը երկուսն էր, մեկը այն, որ Հայաստանը պետք է միմիայն Ռուսաստանի հետ լինի, եւ երկրորդն ընդդիմադիր դաշտին էր ուղղված, որ հանգիստ նստեք ձեր տեղը, ընդդիմության լիդերը ես եմ լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։ 

Նրա խոսքով՝ Քոչարյանը հիմա փորձում է ընդդիմադիր դաշտում դիրքավորվել առաջատարի դիրքում՝ ցանկություն ունենալով առաջիկա 5 տարիներին կրկին խորհրդարանում լինել ՔՊ-ի ընդդիմությունը:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ «Պարոն Քոչարյանի եւ Ռուսաստանից գործուղված մյուս էմիսարների նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա անցյալ եւ միմիայն լինի մեր դաշնակիցների հետ, որոնք 25 տարի փաստաթղթի վրա եղել են դաշնակից, բայց տեսանք, թե ինչպես էին հեռախոսով ռիլեր նայելով կամ սիգարետ ծխելով՝ նայում, թե ոնց էին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ ռումբերի պայթյունների ներքո լքում իրենց բնակավայրերը»։

Հարցին՝ մտահոգություն չունե՞ն, որ Ռոբերտ Քոչարյանը «մինչեւ քոքը կմաշեցնի» այս իշխանությանը, ինչպես նա է հայտարարել, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «Սրանք քաղաքական ընտրություններ են, եւ դուրս չենք եկել «դուելի», ինչպես ինքն էր երազում 2021 թվականին, որ մի հատ էլ մտավախություն ունենամ, որ կյանքից կարող եմ զրկվել։ Ես կարծում եմ՝ ինքը կմաշեցնի ոչ միայն իր, այլ նաեւ մյուս բոլոր ընդդիմադիրների քոքը։ Եվ թող էդ մյուս ընդդիմադիրները մտածեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031