Լրահոս
Օրվա լրահոսը

100-ավոր ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում են մրցույթին, և դա ուրախացնում է. Գոհար Ղումաշյան

Հունվար 30,2026 15:56

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, որը համակարգում է «Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ուղղությունը, ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.

3 օր՝ 3 հարց

«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից։ 100-ավոր ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում են մրցույթին, և դա ուրախացնում է։

Սիրելի ուսանողներ, ստանում եմ ձեր նամակները, և առանձնացրել եմ ևս 3 հաճախ տրվող հարց, որոնց կպատասխանեմ այս ձևաչափով։

1.ՄՈԳ-ի այս տարվա ցուցանիշը հաստատող փաստաթուղթ դեռ չեն տրամադրել, ի՞նչ անել։

Կցել նախորդ կիսամյակի ցուցանիշը, մինչ պատրաստ կլինի նոր փաստաթուղթը։

2.Անվճար սովորող ուսանողները կարո՞ղ են մասնակցել։

Ոչ, մրցույթի նպատակը ուսանողի 1 տարվա ուսման վճարը տրամադրելն է։

3.Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները։

Փետրվարի 1-ից հայտադիմումների ընդունումը դադարեցվելու է։

Մասնագիտական խումբը ուսումնասիրելու է հայտադիմումները, վերլուծելով ՄՈԳ-ը, մոտիվացիոն նամակները և այլ փաստաթղթեր։

Կազմվելու է shortlist. յուրաքանչյուր մարզից ընտրվելու են լավագույն 10 ուսանողները։

Լավագույն 100 ուսանողների ցանկը կհրապարակենք փետրվարի 15-ին, հաղթող ուսանողները կստանան անձնական նամակներ։

Նման մրցույթները շարունակական են լինելու։ Հետևեք իմ և Սարգիս Կարապետյանի էջին, որպեսզի տեղեկացված լինեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031