ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր հանդիպում եմ ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի և ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանի մասնակցությամբ։
📌 Քննարկել ենք պետական և ՏԻՄ ծառայությունների համար ԱԲ-հիմքով զանգերի և չաթ կենտրոնի միասնական համակարգի նախագծումն ու ներդրումը՝ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ։
🔹 Ընդգծել եմ, որ ԱԲ-ի կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործում ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ համակարգային մոտեցումների անցմամբ։
Կարդացեք նաև
🔹 Կարևորել եմ ԱԲ-ի դերը ծառայությունների որակի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդման գործում։
🔹 Առանձնահատուկ շեշտադրել եմ պետություն–մասնավոր հատված համագործակցության և տեղական լուծումների զարգացման կարևորությունը։
✔️ Քննարկել ենք շուկայի ուսումնասիրությունը, հնարավոր տեխնիկական լուծումները, ինչպես նաև տվյալների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը։
Նախագիծը նախատեսում է միասնական հարթակ՝ չաթբոտ, ձայնային գործակալ, կենդանի օպերատորի միջավայր և վարչական մոդուլ՝ հայերեն և անգլերեն։
☝🏻 Համակարգը միտված է քաղաքացիների արդյունավետ, ճշգրիտ և 24/7 սպասարկման ապահովմանը՝ ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան։


















































