Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվեկշիռը չեն տրամադրել, սակայն հայտնել են, «որ Հովհաննավանքը պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում հաշվառված չէ». Արտակ Քյուրումյան

Հունվար 30,2026 23:30

Պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը գրում է.

Դեռ 2021թ․ դիմել էի ՀՀ վարչապետի աշխատակազմ (կամ ՀՀ ֆինանսների նախարարություն, հաստատ չեմ հիշում)՝ խնդրելով տրամադրել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն պատրաստված ՀՀ կառավարության ֆինանսական հաշվետվությունները, այդ թվում՝ հաշվեկշիռը։ Չտրամադրեցին։ Չունեին։

2025թ․ հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հովհաննավանքը գտնվում է ՀՀ կառավարության հաշվեկշռում։ Փաստորեն, հաշվեկշիռ այնուամենայնիվ ունեն։ Ես էլ հենց դա էի ուզում։ Կրկին դիմեցի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել ՀՀ կառավարության հաշվեկշռին։

Այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացել եմ հարցմանս պատասխանը։ Հաշվեկշիռը չեն տրամադրել, սակայն հայտնել են, «որ Հովհաննավանքը պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում հաշվառված չէ», ինչպես և պատմության և մշակույթի մնացած անշարժ հուշարձանները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031