Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ մարդ, որ անկեղծ համարում է, թե ռուսական ռուլետկայում մահացու ելքը «գրեթե անհավանական» է․ Կարեն Վրթանեսյան

Հունվար 31,2026 23:40

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Որքա՞ն է անհավանական պատերազմի «գրեթե անհավանական» ռիսկը։

Հունվարի 20-ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հրապարակեց 2026-ի անվտանգային ոլորտի հնարավոր զարգացումների մասին իր կանխատեսումները։

Ըստ զեկույցի հեղինակների՝ 2026թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր մասշտաբների ռազմական բախումները «գրեթե անհավանական են»։
Սա կարող է շատ լավ նորություն թվալ, մինչև այն պահը, երբ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչ է ասել «գրեթե անհավանական» ըստ ԱՀԾ-ի։
Այդ հարցին պատասխանում է զեկույցի 4-րդ էջում զետեղված աղյուսակը։ Ըստ հեղինակների՝ «գրեթե անհավանական» են համարվում 10–20% հավանականությամբ իրադարձությունները։

Որպեսզի հստակ հասկանալի լինի. դա մոտավորապես հավասար է 6 փամփշտանոց ռևոլվերի մեջ 1 փամփուշտ դնելով «ռուսական ռուլետկա» խաղի մահացու ելքի հավանականությանը։

Կա՞ մարդ, որ անկեղծ համարում է, թե ռուսական ռուլետկայում մահացու ելքը «գրեթե անհավանական» է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031