Հետաքրքիր է՝ միլիոններով պարգեւավճար ստացած այն պետական պաշտոնյաներից քանի՞սն են ատեստացիայով անցած՝ ինչպես ուսուցիչները։ Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ են ուսուցիչներն այս երկրում այսքան «դատապարտված», այսինքն՝ պիտի հաղթահարեն կամավոր ատեստացիան, որպեսզի ստանան որոշակի տարբերությամբ բարձր վարձատրություն։ Բայց, միեւնույն է, որքան էլ «քարից հաց քամեն»՝ ուսուցիչները չեն կարող հասնել այն իշխանականներին, չնայած մի ժամանակ վերջիններս նրանց առջեւ նստած՝ ուշիմ, անբարբառ աշակերտներ էին։
Չեղարկեցին բոլոր կոչումները՝ ասելով, թե չեն ուզում տարբերակված մոտեցում լինի ժողովրդական, վաստակավոր մանկավարժի, բժշկի կամ արվեստի գործչի նկատմամբ: Բայց այն ի՞նչ բաժանարար գիծ էր իշխանավորներին միլիոններ բաշխելիս: Անցած լինի: Մտավորական հանրույթին չի կարելի նայել՝ որպես պետության «խորթ զավակների»: Նյութական խրախուսումը բացառապես սեփական մենաշնորհն են դարձրել, պատվավոր կոչումներն էլ չեղարկում են: Փոխարենը մեծարում, հերոսացնում են հարկ վճարողին, որովհետեւ նրա փոխանցած գումարներից ունեն իրենց կայուն բաժինը:
Սեւակը կասեր. «Դե ե՜կ, Վարդապե՛տ, Ու մի՛ խենթանա…»։ Հազարավոր ուսուցիչների նսեմացնելու ճանապարհն ընտրեցին: Անիմաստ ու խճճված թեստերով նվաստացրին ուսուցչին՝ աշակերտների, նրանց ծնողների, գործընկերների մոտ, թե ատեստացիայով չեն անցել…
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































