Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի եզրափակչում ATP վարկանիշային դասակարգման ցուցակի 1-ին համար իսպանացի, 22-ամյա Կառլոս Ալկարասը 3 ժամ 4 րոպեում 2։6, 6։2, 6։3, 7։5 հաշվով առավելության հասավ աշխարհի 4-րդ ռակետ սերբ, 38-ամյա Նովակ Ջոկովիչի նկատմամբ եւ նվաճեց պատվավոր գավաթը։ Նա դարձավ տղամարդկանց մեջ ամենաերիտասարդ թենիսիստը, որը մենախաղերում նվաճել է «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերի՝ Australian Open-ի, Roland Garros-ի, Wimbledon-ի եւ US Open-ի հաղթողի տիտղոսները։
Հայտնի է դարձել նաեւ, որ Մելբուռնում իսպանացու վաստակած մրցանակային գումարը կազմել է $ 2,5 մլն., իսկ Ջոկովիճին որպես եզրչափակչի մասնակցի բաժին է հասել $ 1,5 միլիոն։
Ավելի վաղ կայացած կանանց մենախաղերի եզրափակչում հանդիպել էին WTA 1-ին համար, բելառուս Արինա Սաբալենկան եւ Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։ Հաջողությունն ուղեկցել էր Ռիբակինային, որը հաղթել էր 6։4, 4։6, 6։4 հաշվով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































