Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Կարապետյան. «Փոքրիկ խմբակ, հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ այս խնդիրների մասին բարձրաձայն»

Փետրվար 01,2026 21:16

«Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանն արձագանքել է մեկնաբանություններին, որոնք հաջորդել էին իր՝ համատեքստից կտրված «Ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին։ Կստեղծվի սեքսի նախարարություն» արտահայտությանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նայել են մեր երեկվա փոդքաստը ամբողջությամբ և չեն արել մակերեսային դատողություններ: Ես ընդունում եմ, որ շատ մարդկանց համար համատեքստից կտրված այս ձևակերպումը անհաջող էր: Մենք քննարկել ենք այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, բայց իմ կարծիքով՝ ամենակարևորն են: Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին:

Փոդքաստի ժամանակ մենք խոսել ենք, որ ըստ սոցիոլոգիայի՝ նարկոմանիայի, դեպրեսիայի և խաղամոլության ցուցանիշներն ավելացել են փոքրիկ խմբակի ժամանակ: Մեր ժողովուրդը քանդվում է ներսից:

Հարց տամ՝ քֆուր տվող կինը նորմա՞լ է: Այս փոքրիկ խմբակի կողմից ոչ մի բան չի արվում այս խնդիրները լուծելու համար, հակառակը՝ դրանք ձեռնտու են իրենց: Ինչքան մարդիկ թաղված են պրոբլեմների մեջ, այնքան քիչ են մտածում իրական խնդիրների մասին:

Մի հարց տամ, ժողովուրդ ջան, փոքրիկ խմբակին. հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ այս խնդիրների մասին բարձրաձայն:

Առողջ հասարակությունը և առողջ Հայաստանը բոլոր իմաստներով լինելու են մեր գլխավոր նպատակը: Առանց առողջ հասարակության, առողջ հոգեպես, առողջ ֆիզիկապես և առողջ բարոյապես՝ ուժեղ Հայաստանը չի կարող լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728