Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստներն էլ ավելի են հարստացել, եւ սրա հաշվին է տնտեսական աճ գրանցվել. Աղասի Թավադյան. «Հրապարակ»

Փետրվար 03,2026 11:43

«Հրապարակի» զրուցակիցն է տնտեսագետ Աղասի Թավադյանը:

– Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է․ եթե 2017 թ․ 1 շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ն 3 հազար 872 դոլար էր, ապա 2025 թ․՝ գրեթե 9 հազար 400 դոլար։ Ի՞նչ կասեք այս մասին:

– Սկսենք հայտարարությունից եւ տեսնենք, թե որտեղ է շան գլուխը թաղված, որովհետեւ իրականում Հայաստանում այդպիսի աճ է գրանցվել: Որպեսզի հասկանանք, թե որտեղ է խնդիրը, մի քանի զուգահեռ անցկացնենք՝ պարզ օրինակով․ եթե 2018 թ․ Հայաստանում 5 անձ պայմանականորեն աշխատում էր 1, 2, 3, 4 եւ 5 դրամ եւ միջինը ստանում էր 3 դրամ, այժմ նույն 5 անձը պայմանականորեն վաստակում է 1, 2, 3, 4 եւ 10 դրամ, ինչը միջին աշխատավարձը դարձրել է 4 դրամ։ Այնպես է ստացվում, որ հարուստներն էլ ավելի են հարստացել, եւ սրա հաշվին տնտեսական աճ է գրանցվել: Տնտեսական աճը նայենք ըստ բաղադրիչների՝ հիմնականում ՏՏ եւ բանկային ոլորտներն այս տարիների ընթացքում աճել են 3 անգամ, իսկ մյուս ոլորտներն այնպիսի աճ են գրանցել, որը համահունչ է գնաճին: Գյուղատնտեսությունը միակ բացառությունն է, որտեղ 2018 թվականից 10% աճը կրճատվել է, բարձիթողի վիճակում է: Եթե նայենք, թե որտեղից է գեներացվում այդ փողը, ապա կտեսնենք, որ, օրինակ, աշխատավարձի ֆոնդն այս պահին, որը զգալի աճ է գրանցել 2018 թվականից սկսած, 80%-ը գեներացվում է Երեւան քաղաքում, նույնն էլ՝ գրանցված առեւտրի 80%-ը: Ռուսաստանից եկած մեծ քանակի փողերի եւ այլ ֆակտորների հաշվին 2022 թ. ունեինք 12% տնտեսական աճ, որը բարձրացրեց աշխատավարձերը հիմնականում բանկային ոլորտում: Ռուսաստանից եկած ՏՏ մասնագետների շնորհիվ այդ ոլորտն աճեց, եւ այդ աճը տեղի ունեցավ Երեւանում եւ Երեւանի կենտրոնում, իսկ քաղաքից դուրս՝ մարզերում, վիճակը նույնն է: Այսինքն՝ մենք ունենք մի աճ, որ տեսնում ենք թղթի վրա, սակայն միջին եւ ցածր եկամուտներ ստացող քաղաքացին զգալի տարբերություն չի զգում, որովհետեւ աճը հիմնականում բաժին է ընկել հարուստներին:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728