Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանը

Փետրվար 03,2026 13:34 Share

Հայաստանում պատկան մարմիներից որևէ մեկը չգիտի, թե երբ է սկսվելու Գյումրիում «չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի շինարարությունը։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանից։

Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2024 թվականի երկրորդ կեսին։ Արդեն 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ տեղի նավահանգստի ղեկավարությունը հետաքրքրված է Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծով։

Նախարարությունից մեր հարցերին ի պատասխան հայտնեցին, որ նախագիծը դեռ արդիական է։ Մասնավորապես, Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել «չոր նավահանգիստ» ներդրումային ծրագիրը, որը կտեղակայվի օդանավակայանի, երկաթուղու, Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել լոգիստիկ և արդյունաբերական ենթակառուցվածքները:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով միջազգային փորձագետների կողմից իրականացվում է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն՝ Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան սահմանների բացման սցենարի համատեքստում»,– պատասխանել են նախարարությունից:

Միևնույն ժամանակ, ծրագրի ամբողջական պատկերը հնարավոր կլինի ստանալ միայն իրագործելիության ուսումնասիրության ավարտից հետո: Նախարարությունից խոստացել են անհրաժեշտության դեպքում հրապարակել այն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728