«Նոր հեծանիվ չպետք է ստեղծենք։ Պայքար։ Պարզապես ցանկալի է եւ անհրաժեշտ է, որ այդ պայքարն ավարտվի դրական արդյունքով։ Այդ պայքարը ցանկալի է, որ ավելի համակարգված լինի, ավելի միասնական լինի։ Տեսնենք, բայց ուժերն էլ են անհավասար։ Խնդիրը միայն նիկոլական վարչակարգի մեջ չէ, խնդիրը նաեւ նրան հովանավորողների մեջ է»,- Սերժ Սարգսյանի գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության գործողությունների սաստկացման ֆոնին՝ ընդդիմության անելիքների մասին։
«Թուրք-ադրբեջանական տանդեմը մի կողմ։ Ի՞նչ է, արեւմտյան կառույցները չե՞ն հովանավորում։ ԱԳ նախարարը, որ ԵԽԽՎ-ում ելույթ էր ունենում մի եվրոպացի պատգամավոր նրա «դեմը դրե՞ց», որ ՀՀ-ում այդքան քաղբանտարկյալներ կան, որ պետությունը խառնվում է եկեղեցու գործերին, որը հակասահմանադրական է․․․ դե՝ վերջ։ Բա ինչի՞ մասին է խոսքը։ Եթե Նիկոլ Փաշինյանին դրսում ծափահարում են, նա այդ ծափահարություններով իր գործն է անում։ Սա ինձ հիշեցնում է անտիկ ժամանակաշրջանը, բայց բացասական առումով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































