Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասերում եկեղեցապատկան գույքի վաճառքի մասին պնդումը մոլորեցնող է. CivilNet

Փետրվար 04,2026 12:05 Share

CivilNetCheck. Հունվարի 30-ին Civic.am-ը  հրապարակել է «Կտրիճ Ներսիսյանը հանձնարարել է վաճառել զորամասերում առկա եկեղեցապատկան գույքը․ բացառիկ» վերտառությամբ հոդված։

Ինչ է իրականում հանձնարարել կաթողիկոսը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստորագրել է հրաման, ըստ որի՝ փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ ՊՆ համակարգում։

Civic.am-ի հրապարակած էկրանապատկերում առկա նամակագրության մեջ հոգևորականներին տրվում են ցուցումներ՝ ինչպես վարվել առաջնորդարանին պատկանող գույքի հետ՝ զորամասերում հոգևոր ծառայության դադարեցման հետ կապված։

Նամակագրության մեջ նախ նշվում է, որ մինչև փետրվարի 1-ը անհրաժեշտ է զորամասերից, մատուռներից և եկեղեցիներից դուրս բերել Հոգևոր առաջնորդությանը պատկանող գույքը, մասնավորապես՝ առաջնահերթությամբ եկեղեցական թանկարժեք սպասքն ու իրերը (սկիհ, բուրվառ, մաղզմա, քշոց, ինչպես նաև Աշոտ Երկաթի ձեռաց խաչերը և Հոգևոր առաջնորդության կողմից գնված գույքը)։ Նշվում է, որ այդ գույքը պետք է տեղափոխվի Մայր Աթոռ, քանի որ պահեստավորման հնարավորություն չկա։

Այնուհետև նշվում է. «Իսկ կենցաղային տեխնիկան և գույքը՝ փոխադրումների մեծ ծախսերից խուսափելու համար, առավել նպատակահարմար է, որ տեղում փորձեք վաճառել և ստացված գումարը փոխանցել առաջնորդությանը կամ առաջարկեք այլ նպատակահարմար լուծում»։

Փաստացի՝ հրապարակված էկրանապատկերից պարզ է դառնում, որ վաճառքը վերաբերում է ոչ թե ամբողջ եկեղեցապատկան գույքին, այլ միայն կենցաղային տեխնիկայի և ոչ ծիսական գույքի հնարավոր վաճառքին։

Եկեղեցին Civic-ի «բացառիկ» նամակագրությունը արտառոց չի համարում

#CivilNetCheck-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ գնդերեցներին ուղղված ծանուցման մեջ որևէ արտառոց բան չկա։

Ինչ վերաբերում է կենցաղային տեխնիկայի և գույքի վաճառքին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է հոգևորականների անձնական գույքին։

Շուշան Ստեփանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728