Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ, արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով իրականացնելը»․ Սրբուհի Գալյանը՝ սիրիացի վարձկան ահաբեկիչների փոխանցման մասին

Փետրվար 04,2026 13:21

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ սիրիացի երկու վարձական ահաբեկիչներին Սիրիա ուղարկելու հարցին։

Հիշեցնենք, որ Բաքվից Հայաստան վերադարձած 4 գերիների դիմաց Թուրքիայի միջոցով Սիրիա են վերադարձվել Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացի վարձկան ահաբեկիչները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվել են հայերի դեմ։

«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն՝ պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։ Եվ հարցը կարգավորվել է Քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի՝ կարող է պրոցեսն իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք ունենք, եւ արվել է Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայի հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելի արդի դարձնելու համար»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հարցին, թե ինչո՞ւ են վարձկան ահաբեկիչները Սիրիա ուղարկվել Թուրքիայի միջոցով, նախարարը պատասխանեց․ «Ինչո՞ւ, արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով իրականացնելը։ Մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաեւ այլ ճանապարհներ։ Նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում ընտրվել է այդ ճանապարհը։ Վստահաբար, չկա որեւէ արգելք որեւէ պետության միջոցով այդ փոխանցումն իրականացնելու»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728