Հայաստանի կանանց թենիսի թիվ 1 ռակետ Էլինա Ավանեսյանը, որը վնասվածքների պատճառով տեւական ժամանակ մրցումների չէր մասնակցում և նույն պատճառով վերջին պահին հրաժարվել էր նաեւ Australian Open-ից, վերջապես վերադարձել է կորտ։
Էլինան մեկնարկել է Չեխիայում ընթացող Ostrava Open-ում, որտեղ առաջին շրջանում 6։3, 2։6, 6։3 հաշվով առավելության է հասել ճապոնուհի Մոյուկա Ուտիձիմայի նկատմամբ, սակայն երկրորդ շրջանում տանուլ է տվել ԱՄՆ ներկայացուցիչ Ալիսիա Պարկսին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































